Տիգրանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 4-րդ կուրսում:
Տիգրանին միշտ մտահոգել է այն ուսանողների կարգավիճակը, ովքեր ավարտելուց հետո չեն կարողացել աշխատանք գտնել և օգտագործել իրենց ձեռք բերած գիտելիքները՝ ըստ նշանակության։ Այդ իսկ պատճառով նա դարձել է ‹‹Երիտասարդների հնարավորությունների ակումբ› ՀԿ-ի համահիմնադիրը և այժմ ՀԿ գործադիր տնօրենն է։
ՀԿ-ի առաքելությունն է՝ Հայաստանի երիտասարդներին տրամադրել արժեքավոր և գործնական գիտելիքներ՝ բիզնեսի, շուկայավարման, վաճառքի և շատ այլ ոլորտների մասին: Նրա կարծիքով՝ սկսելու ավելի հարմար տեղ չկա, քան պրակտիկ կրթության միջանցքները, որոնք կօգնեն երիտասարդների շրջանում նվազեցնել ատելությունը և բռնությունը:
Նա արդեն հասցրել է մասնակցել 12-ից ավել միջազգային ծրագրերի:
Տիգրանն աշխատում է ‹‹Արտ Բրիջ›› գրախանութում որպես մատուցող: Սկզբնական շրջանում առերեսվել է հայկական կարծրատիպային մտածելակերպին, թե մատուցողի աշխատանքը այնքան էլ լավը չէ: Մասնակցելով տարբեր դասընթացների՝ որպես դասընթացավար՝ նա միշտ նշում է իր աշխատանքի բնույթը։ Բոլորին զարմացնում է այն փաստը, որ մատուցողը կարող է կրթել կամ դասավանդել: Տիգրանը նաև աշխատում է ՀՊՏՀ-ում՝ որպես կրթության գծով ներքին փորձագետ: