Մեր գործունեությունը
Մեր առաքելությունը
Հայտնաբերել հայկական գյուղերի բնական և մշակութային առավելությունները, խթանել դրանց ճանաչելիությունը և դրանք վերածել զարգացման հնարավորությունների
Ինչու՞
Հայաստանի գյուղերը տառապում են զանգվածային արտագաղթից և աղքատությունից (աղքատության միջին մակարդակը 35% է)։
Սակայն մենք հավատում ենք հայկական գյուղերի յուրահատուկ բնության, մշակույթի
և մարդկայիններուժին։
1. Մենք ծաղկեցնում ենք Հայաստանի գյուղերը
Ասելով «ծաղկեցնել Հայաստանի գյուղերը»՝ մենք նկատի ունենք գյուղերում ապրելակերպի բարելավմանն ու գյուղերն ավելի գրավիչ դարձնելուն ուղղված մի շարք պրագմատիկ գործողությունների կազմակերպում և նպատակների իրագործում։ Այդ գործողությունները հետևյալն են՝
- գյուղերում աղբահանության միջոցառումների կազմակերպում
- հանրային և մասնավոր տարածքների բարելավում
- ծաղիկների և ծառերի տնկում
- գյուղացիների, հատկապես երիտասարդների շրջանում էկոլոգիական գիտակցության բարձրացում, և այլն։
Այս բոլոր գործողությունները իրականացվում են տեղական և միջազգային հմուտ փորձագետների ներգրավվածությամբ՝ ապահովելով մեր կատարած աշխատանքի բարձր որակն ու կայունությունը։
Անկախ այն փաստից, որ մենք արդեն իսկ ունենք բարձրակարգ մասնագետների և ակտիվ կամավորների ներգրավվածություն, վերոհիշյալ նպատակները անհնար է իրականացնել առանց տեղական համայնքների ներգրավվածության և պատրաստակամության։
2. Մենք աջակցում ենք տեղական կայուն զարգացման ծրագրերին
Մրցույթի հաղթող գյուղերը կպարգևատրվեն «Ծաղկող Հայաստանի» պաշտոնական տարբերանշանով, և նրանց կտրամադրվի ֆինանսավորում՝ մեր հետևյալ երեք հիմնական ոլորտներից մեկում տեղական կայուն զարգացման ծրագրի իրականացման համար՝
- էկոտուրիզմ
- ագրոբիզնես
- բնապահպանություն։
Մրցույթի ծաղկունքի փուլի ընթացքում մենք կօգնենք գյուղերին բացահայտել իրենց ներուժը վերոհիշյալ 3 ոլորտներում և ձևակերպել իրենց գաղափարների ու ծրագրերի առաջարկները։
Դուք կարող եք լինել Հայաստանի գյուղերում դրական փոփոխությունների իրականացման մասնակից՝ ձեր նվիրատվությունների միջոցով
Blooming Armenia participating villages
«Ծաղկող Հայաստանի» տարբերանշանը
Տարբերանշանը յուրաքանչյուր տարի տրվում է այդ տարի «Ծաղկող Հայաստան» հկ-ի մրցույթի հաղթող գյուղին։ Այն նախ և առաջ խորհրդանշում է տվյալ գյուղի ակտիվ և պատասխանատու մասնակցությունը մեր ծրագրին մեկ տարվա ընթացքում և գյուղում ծրագիրը շարունակելու պատրաստակամությունը՝ ինչպես կազմակերպության, այնպես էլ գյուղի կողմից։
Տարբերանշանը խորհրդանշում է նաև, որ՝
- տվյալ գյուղը տարբերվում է իր մաքրությամբ, արտաքին տեսքով և ծաղկաշատությամբ
- գյուղի համայնքը հյուրընկալ է, և տարածքը անվտանգ է զբոսաշրջիկների համար
- գյուղը ունի գեղեցիկ տեսարժան վայրեր, որոնք կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին
- գյուղը ձգտում է ունենալ առաջընթաց և այնտեղ ակտիվորեն ընթանում են համայնքային զարգացման ծրագրեր, և այլն։
Տարբերանշանը գյուղում տեղադրելուց հետո ակնկալվում է տվյալ գյուղի բնակիչների և վարչական ղեկավարության ակտիվ ներգրավվածությունը հետևյալ 4 ուղություններով իրականացվող աշխատանքներին՝
- գյուղի ներկայացրած և հաղթած գաղափարի իրականացում՝ «Ծաղկող Հայաստան» հկ-ի ֆինանսական աջակցությամբ և գյուղի բնակիչների ու վարչական ղեկավարության ակտիվ ներգրավվածությամբ
- ծաղկման, հանրային և մասնավոր տարածքների բարելավման աշխատանքներ
- գյուղի զարգացմանն ուղղված նոր գաղափարների գեներացիա
- երեխաների և երիտասարդների շրջանում բնապահպանական գիտակցության բարձրացում։
Տարբերանշանը տրվում է 3 տարի ժամկետով և այն ենթակա է ապամոնտաժման ծրագրի իրականացման ընթացքում, եթե գյուղի կողմից ակնկալվող քայլերը չեն կատարվում։